«Փեթակում» ինչպես ամենուր

«Փեթակում» ինչպես ամենուր
Մի քանի օր առաջ «Փեթակ» առեւտրի կենտրոնում ինքնաբուխ բունտ է տեղի ունեցել: Այստեղ բեռնակիր բանվորներն աշխատելու համար մշտապես տնօրինությանն են վճարել օրական 3 հազար 300 դրամ, ինչն իբր բեռնասայլակների, իրականում՝ աշխատելու թույլտվության համար է: Եվ տնօրինությունը հանկարծ որոշել է այդ գումարը մեծացնել՝ դարձնելով 3 հազար 900 դրամ: Այս փոփոխությունը դժգոհություն էր առաջացրել «Փեթակում» աշխատող բանվորների շրջանում, եւ նրանք գործադուլ են արել՝ մինչեւ չիջեցնեն գումարի չափը: Գործադուլն անարդյունք չի անցել, եւ 2-3 օր հետո տնօրինությունը ստիպված է եղել զիջել՝ կրկին գանձել նախկին գումարը: «Փեթակի» բանվորներն ուրախ էին, որ առաջին անգամ պայքարի միջոցով հաջողության են հասել: