«Պահապան հրեշտակը» չփրկեց. հրդեհ SAS-ում

«Պահապան հրեշտակը» չփրկեց. հրդեհ SAS-ում
Երեկ գիշեր հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչար փողոցում գտնվող SAS սուպերմարկետում: Խանութին պատճառված վնասը բավական մեծ է՝ այրվել է ողջ պահեստային մասը: Երեկ, երբ այցելեցինք այրված խանութ, աշխատակիցները կրակից փրկված ապրանքն էին տեղափոխում: Հրդեհի մարման արդյունքում 4 մարդ վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, բուժօգնություն ստացել ու դուրս գրվել: Նշենք, որ խանութի սեփականատերը Սասի Արտակն է՝ Արտակ Սարգսյանը, որը ժամանակին ՕԵԿ պատգամավոր էր, հետո դարձավ ՀՀԿ-ական:



Այժմ նա իր բիզնեսին «պահապան հրեշտակ» է կարգել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վաչիկ Ղազարյանը SAS սուպերմարկետների ցանցում աշխատում է որպես գլխավոր տնօրենի` Արտակ Սարգսյանի խորհրդական, որտեղից, ամսական 2,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում: Այնուամենայնիվ՝ ՍԱՍ-ի «պահապան հրեշտակը» որոշ բաներից պահպանում է Արտակ Սարգսյանին: Օրինակ՝ նույն ՍԱՍ-ի անմիջապես հարեւանությամբ գտնվող «Օրիֆլեյմ» ընկերության վրա արդեն մի քանի ամիս, բառիս բուն իմաստով, գրոհել է հարկայինը, իսկ կողքը գտնվող ՍԱՍ-ին չի նկատում: