А теперь уходите, это мой колодец!

А теперь уходите, это мой колодец!
Թերեւս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  խիստ զբաղվածությունն է բանակի բարձիթողի վիճակի պատճառը: Ուրբաթ կառավարության նիստից հետո մեր  թղթակիցը փորձել է Արարատի զորամասի, բժշկական համալսարանի՝ այս տարի ընդունված oրդինատորների ծառայության հետկանչի հրամանի եւ նախարարության իրարամերժ հաղորդագրությունների վերաբերյալ հարցեր ուղղել Սեյրան Օհանյանին:



Նշենք, որ օրդինատորների հետ կապված Օհանյանն իրարամերժ հրամաններ է  ստորագրել, ըստ որի` այն ուսանողները, ովքեր նպատակ ունեն օրդինատորիայում սովորել, կարող են ծառայության կեսից գնալ քննություն հանձնել ու շարունակել ուսումը, սակայն որոշ ժամանակ անց հրաման է արձակել նրանց ծառայության հետ կանչելու վերաբերյալ: Նրանք  մեր միջոցով փորձում էին այս հակասության վերաբերյալ պարզաբանում լսել, ինչը մեզ չհաջողվեց պարզել, քանի որ նախարարը  միայն «լրագրող» բառը լսելով դեմքը խոժոռել է ու պատասխանել. «Զբաղված եմ, ժամանակ չունեմ»: