Ֆրանսիականում պայքարը շարունակվում է

Ֆրանսիականում պայքարը շարունակվում է
Ֆրանսիական համալսարանում, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռ անորոշ վիճակ է տիրում: Երեկ համալսարան են այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը եւ բուհի համասեփականատեր Արթուր Բաղդասարյանը: Նրանց մասնակցությամբ ժողով է անցկացվել ռեկտոր Ժոել լը Մորզելեկի մոտ: Չնայած ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 1-ին, առաջին կուրսեցիները մեկ շաբաթ է, ինչ սկսել են ուսանել բոլոր առարկաները, մինչ այդ միայն ինտենսիվ ֆրանսերեն են պարապել: Ընդ որում՝ բուհում դասախոսների պակաս կա:



Ռեկտոր Ժոել լը Մորզելեկի որոշմամբ՝ աշխատանքից ազատված 29 դասախոսների փոխարեն, մեր տեղեկություններով, նոր դասախոսներ չեն ընդունվել: Նշենք, որ ռեկտոր Ժոել լը Մորզելեկն աշխատանքից ազատել էր իրավաբանության, անգլերենի եւ ֆրանսերենի ամբիոնների դասախոսներին: Թերեւս համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը չի շտապում նոր դասախոսներ ընդունել, քանի որ աշխատանքից ազատված դասախոսները վիճարկում են իրենց ազատելու ռեկտորի որոշումը: