Կնունք առանց Քոչարյանի

Կնունք առանց Քոչարյանի
Օրերս Սբ. Գայանե վանքում տեղի է ունեցել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի թոռների կնունքը: Արարողությունը շարունակվել է «Վալեմ պլազա» ռեստորանային համալիրում: Քուշկյանի թոռների կնունքին մասնակցել է իշխանական գերթե ողջ էլիտան, բնականաբար՝ նաեւ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Վերջիններս իրենց այնպես են պահել, կարծես ոչ մի տարաձայնություն չունեն, իրենց հարաբերություններում ամեն ինչ «օքեյ» է: Հետաքրքրականն այն է, որ կնունքի արարողությանը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանը: Չնայած, ըստ շրջանառվող լուրերի, Հարություն Քուշկյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի բիզնես-գործընկերն է: