Ֆինանսների նախարարը լավ զվարճացրել է տնտեսական ֆորումի մասնակիցներին (վիդեո)

Ֆինանսների նախարարը լավ զվարճացրել է տնտեսական ֆորումի մասնակիցներին (վիդեո)
ՌԴ ֆինանսների նախարության ղեկավարը Լուժկովի պաշտոնանկությունը մեկնաբանելիս թույլ է տվել վրիպակ «ըստ Ֆրեյդի»: Ռուսաստանի փոխվարչապետ ու ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ելույթ է ունեցել «Ռոսսիա զովյոտ» միջազգաին ներդրումային ֆորումում, որի ժամանակ միջազգային հիմնադրամներից մեկի ներկայացուցչուհին հարց է տվել, թե ինչպես կազդի Լուժկովի պաշտոնանկությունը երկրի ներդրումային կլիմայի վրա:

«Տեղյակ չեմ, սակայն ընդհանուր առմամբ կասեմ, որ, ըստ իս, կառուպցիայի դեմ պայքարը հիմա ամենամեծ չարիքն է»,- պատասխանել է Կուդրինը, ինչին լսարանը պատասխանել է բարձր ծիծաղով և ծափահարություններով, իսկ նախարարը ժպտացել և ուղղել է իրեն. «Ես ուզում էի ասել, որ կոռուպցիան ամենամեծ չարիքն է, և դրա դեմ պայքարը կառավարության և նախագահի ամենաառաջնային գործն է»:


Ավելի վաղ՝ «ՎՏԲ կապիտալ» ֆորումի ընթացքում, փոխվարչապետը մեկնաբանել էր Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը և ասել, որ նախկին քաղաքապետի կարգադրությունների քառորդ մասը ստորագրվում էր «գաղտնի կամ փակ կարգով»: Կուդրինը նշել էր, որ այդ կարգադրությունների մեջ կային պատվերների բաշխման և արտոնությունների տրամադրման հետ կապված փաստաթղթեր: