«Երեւանի չկանոնակարգված կետային կառուցապատումը շարունակվում է, նույնն է թե շարունակվում է Երեւանի բետոնապատումն ու հանրային զբոսայգիների ոչնչացումը։ Քաղաքաշինության նախարարությունն էլ շարունակում է իր անդեմ կեցվածքը՝ անկարող լինելով անգամ բացահայտ ապօրինի մի կցակառույց ապամոնտաժել։ Ինչպես նախկինում, այսօր էլ Երեւանը, նախեւառաջ, դիտվում է որպես բիզնես տարածք, ուր յուրաքանչյուր ազատ քառակուսին վերածվում է շինհրապարակի։ Շահարկելով Թամանյանի անունը՝ շարունակում են այլանդակել նրա քաղաքը»,-երեկ այսպիսի տեքստով եւ կոնկրետ հարցադրումներով ՀՀ վարչապետին է դիմել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։
Կարծիքներ