13-ամյա աղջնակն ինքնասպանություն է գործել

13-ամյա աղջնակն ինքնասպանություն է գործել
Նոյեմբերի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում իրենց տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Բերդ քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Շուշանիկ Կամոյի Մխիթարյանը: Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ, բայց ինքնասպանության հանգամանքները դեռ պարզված չեն: 13-ամյա աղջնակը եղել է առողջ, ունի նորմալ ընտանիք, կանոնավոր հաճախել է դպրոց: Ոստիկանության աշխատակիցները հանդիպել են երեխայի ընտանիքի, ուսուցիչների եւ համադասարանցիների հետ: Ոչ ոք նրանցից չի հիշել որեւէ արտառոց դեպք, որը կարող էր երեխայի ինքնասպանության պատճառ դառնալ: Ի դեպ, տարիներ առաջ էլ կախվելու փորձ էր կատարել Այգեձոր գյուղի մի երեխա, որը նման տեսարան էր դիտել ֆիլմերից մեկում եւ փորձել կրկնել: Բարեբախտաբար, խաղընկերներն օգնություն էին կանչել, եւ երեխան, չնայած վնասվածքներին, փրկվել էր: