Ամեն ինչ տանում է պատերազմի

Ամեն ինչ տանում է պատերազմի
Երեկ մեզ հետ զրույցում ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը նշեց, որ Աստանայում ԼՂ հարցի հետ կապված, ամենայն հավանականությամբ, դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ կստորագրվի, որն անպայման իր մեջ կներառի բավականաչափ լուրջ ուղղորդում, թե հարցն ինչպես պետք է լուծվի: Ժամանակացույց դեռ չի լինի: Շատ բան պարզ կդառնա նոյեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք Լավրով-Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից հետո:



Նրա դիտարկմամբ՝ մինչ գագաթաժողովն ընթացող հանդիպումների ժամանակ քննարկվող առանցքային հարցերը կապված են ժամանակացույցի հետ, որովհետեւ հողերի եւ ժամանակավոր կարգավիճակի վերաբերյալ տարակարծությունները Ռուսաստանն ու Արեւմուտքն արդեն հարթել են, իսկ ապագա տարակարծությունները կապված կլինեն խաղաղարար ուժերի տեղակայման հետ: Հակառակ պարագայում, եթե փաստաթուղթ չստորագրվեց, պատերազմի վերսկսումը Արամ Կարապետյանը չի բացառում: Ավելին՝ համարում է անխուսափելի: «Դա ինչ տիպի պատերազմ է լինելու՝ ավելի ուշ պարզ կլինի, բայց ամեն ինչ այդ հանգուցալուծմանն է տանում»,-կարծում է ՆԺԿ ղեկավարը: