50-ից հետո ավելի հաճախ են դավաճանում

50-ից հետո ավելի հաճախ են դավաճանում
50 տարեկանից հետո բրիտանացիներից ամեն չորրորդը դավաճանում է իր զուգընկերոջը. սա է ցույց տվել Մեծ Բրիտանիայի դեղագործական The Co-operative Pharmacy կազմակերպության կողմից անցկացրած հարցումը 3000 քաղաքացիների շրջանում: Պարզվել է, որ երիտասարդներն ավելի կայուն են իրենց անձնական հարաբերություններում, քան նրանց ծնողները: Հիսունն անց քաղաքացիներից ամեն չորրորդը խոստովանել է, որ պարբերաբար դավաճանում է իր մշտական զուգընկերոջը, ընդ որում, կես դար ապրած մարդկանց ամեն 6-րդը իր զուգընկերոջը դավաճանելիս որեւէ կերպ չի պաշտպանվում:



«Մեր հետազոտությունը հերքում է այն միտքը, թե երիտասարդներն ավելի ազատ սեռական կյանք են վարում, քան հասուն մարդիկ: Դեսահասներին անարդարացիորեն քննադատում է այն սերունդը, որը մեծացել է սեռական հեղափոխության տարիներին եւ ավելի ազատ սեռական կյանք է վարել»,- ասել է The Co-operative Pharmacy կազամակերպության ներկայացուցիչ Լիզա Մակրիշը: