Բելառուսի նախագահական ընտրությունները զանգվածային անկարգությունների պատճառ (վիդեո)

Բելառուսի նախագահական ընտրությունները զանգվածային անկարգությունների պատճառ (վիդեո)
Կիրակի օրը Բելարուսում կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 100 % հաշվարկի արդյունքում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է 79.67% արդյունքով: Հրապարակած արդյունքների հետ չհամաձայնելով` ընդիմադիր թեկնածուները երեկոյան ժամը 20:00 բողոքի ակցիա են կազմակերպել Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Օկտյաբորսկայա» հրապարակում: Մի քանի ելույթներից հետո ընդիմադիրները, որոնց թիվը, ըստ Газета.ru-ի, մոտ 10 հազար է եղել, շարժվել են դեպի Անկախության հրապարակ: Այդ հրապարակում, գտնվում է այն շենքը, ուր տեղակայված են երկրի խորհրդարանը, կառավարությունը և ԿԸՀ-ն:



Այն ժամանակ, երբ ընդիմադիր առաջնորդները վստահեցնում էին, որ բռնության չեն դիմելու, ցուցարարները սկսել են կոտրել շենքի պատուհանները: Զանգվածային անկարգությունները սաստել են ՕՄՕՆ-ի զորքերը` հետ մղելով ջարդարարներին, սակայն առաջ չեն շարժվել, նույնիսկ վերադարձել են իրենց նախնական դիրքերին: Իսկ կես ժամ անց, նորից դուրս են եկել, բայց այս անգամ ավելի մեծ քանակությամբ և սկսել հետ մղել ընդիմադիրներին: Հատուկջոկատայիններին են միացել զինվորականները: Նրանց հաջողվել է հրապարակը ազատել ցուցարարներից: Ըստ իրավապաշտպանների, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, ըստ որոշ տվյալների 5 նախագահի թեկնածուներ նույնպես ձերբակալված են: