Ո՞վ է պաշտպանելու Լեւոն Ջավախյանի դատը

Ո՞վ է պաշտպանելու Լեւոն Ջավախյանի դատը
Հերթը հասել է Պուշկինի 4 հասցեին: Այն կառավարության որոշմամբ ճանաչվել էր պետության գերակա շահ եւ վաճառվել բիզնեսմեն Սամվել Մայրապետյանին: Վերջինս Պուշկինի վրա արդեն ունի ավարտին հասցված շենք՝ Ժուռնալիստների միության շենքի հարեւանությամբ, եւ հենց այստեղ ավարտում է ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցումը, որի դեմ բնակիչների պայքարը ոչ մի արդյունք չտվեց: Պուշկինի 4 հասցեի բնակիչներին Մայրապետյանն առաջարկում է մինչեւ 700 դոլար փոխհատուցում մեկ քառակուսի մետրի համար, ինչը շատ ցածր գին է մայրաքաղաքի կենտրոնի համար եւ նշանակում է, որ բնակիչների մեծ մասն անգամ քաղաքի ծայրամասերում չի կարողանա բնակարան գնել: Պուշկինի 4-ում է ապրում նաեւ հայտնի արձակագիր Լեւոն Ջավախյանը, որը պաշտպանել է քաղբանտարկյալների ու վտարվածների շահերը, իսկ հիմա ինքն է հայտնվել նույն վիճակում: Նա տարակուսած է, թե ով է պաշտպանելու իր դատը: