Սամվել Դարբինյանը իր զայրույթն է արտահայտել

Սամվել Դարբինյանը իր զայրույթն է արտահայտել
«Չի կարելի այս աստիճան անտարբեր լինել երկրի ամենաաղքատ խավի նկատմամբ, էս օրենք գրողները իրանց տաք տներում երբեւէ չեն էլ շփվում այս մարդկանց հետ… մեղք են, չէ՞, տանը հիվանդ կա, էս սառնամանիքին ջեռուցում չկա, գազն անջատում են, հաշվիչը հանում-տանում՝ գումարները չմուծելու պատճառով, հոսանքազրկում են՝ հոսանքի գումարները չմուծելու պատճառով»,- այսպիսի հեղափոխական ելույթ է ունեցել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը երեկվա խորհրդակցության ժամանակ՝ արտահայտելով իր զայրույթը նպաստների հետ կապված փոփոխությունների վերաբերյալ: