Չինացին 4 տարի ապրել է դանակը գլխում

Չինացին 4 տարի ապրել է դանակը գլխում




37-ամյա Լի Ֆուն տարիներ շարունակ տառապել է գլխի եւ ականջի սաստիկ ցավից, սակայն չի հասկացել դրա պատճառը: Վերջերս նա հիվանդանոց է այցելել, որտեղ բժիշկները նրա գլուխը ռենտգեն են արել: Մասնագետները ապշել են` հայտնաբերելով, որ Լի Ֆուի գլխում օտար մարմին կա` 10 սմ երկարությամբ դանակ: Չինացի տղամարդը հիշել է, որ 4 տարի առաջ իր վրա հարձակված գողերը դանակով հարվածել են իր գլխին: Փաստորեն` Լի Ֆուն 4 տարի ապրել է դանակը գլխում, այն հրաշքով չի վնասել նրա ուղեղը: Չինացին վիրահատվել է, բժիշկները հաջողությամբ հեռացրել են օտար մարմինը նրա գլխից: