Արյան բույրով օծանելիք Լեդի Գագայից

Արյան բույրով օծանելիք Լեդի Գագայից
Իր յուրօրինակ ու արտասովոր պահվածքով հանրությանը մշտապես զարմացնող Լեդի Գագան եւս մեկ անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար:



Երգչուհին, հետեւելով իր գործընկերների օրինակին, որոշել է սեփական օծանելիքը ներկայացնել, սակայն դա չի լինելու ինչ-որ անուշաբույր ծաղկի կամ բույսի բուրմունքով: Էքսցենտրիկ փոփ-երգչուհու կողմից ներկայացվող «Մոնստր» օծանելիքը արյան եւ սերմնահեղուկի բույր կարձակի: Այս արտասովոր օծանելիքի արտադրությամբ զբաղվելու է ֆրանսիական «Coty» ընկերությունը: Օծանելիքը վաճառքի կհանվի 2012 թվականի գարնանը: