Մրցույթ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»

Մրցույթ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»
«Հրապարակն» իր ընթերցողներին հնարավորություն է տալիս մասնակցել իր կողմից մշակած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Նախապես ասենք, որ մեր խաղին մասնակցելով, դուք միլիոնատեր չեք դառնա, սակայն բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում կարժանանաք մրցանակի:



Իսկ վատագույն դեպքում կստուգեք ձեր ինտելեկտն ու կողմնորոշվելու ունակությունը: Հաղթողներին անակնկալներ են սպասվում:



 



1. Իմպրեսիոնիստ Թուլուզ Լոտրեկը ժամանակի զգալի մասն անցկացնում էր հասարակաց տանը, որտեղ նրա մականունը դրել էին.



ա. «վագրիկ»



բ. «թեյնիկ»



գ. «մխոց»



դ. «մատադոր»



 



2. Նշված ֆուտբոլիստներից ո՞վ իր կարիերայում երբեք տրանսֆեր չի ունեցել



ա. Իգոր Բելանով



բ. Ֆրանկո Բարեզի



գ. Ռաուլ



դ. Հովհաննես Զանազանյան



 



3. Ո՞ւմ է պատկանում «...Հայկական հարցը լուրջ գլխացավանք է մեզ համար, ավելի լավ չէ՞ր լինի՝ մենք ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, եւ դրանով հարցը վերջանար» արտահայտությունը.



ա. Թուրք գրող-հրապարակախոս Օրհան Փամուկին



բ. Թուրքիայի Հանրապետության հիմնադիր եւ



առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքին



գ. Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալին



դ. Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլին



 



4. Ո՞ր երկրում տեղի ունեցավ «թավշե հեղափոխությունը».



ա. Թունիս



բ. Վրաստան



գ. Չեխոսլովակիա



դ. Ուկրաինա



 



5. Ըստ էության, ինչո՞ւ էր աղմկում գետը հայտնի ֆիլմում.



ա. գարնանային վարարումների հետեւանք էր



բ. իր բողոքի ձայնն էր բարձրացնում տիրող համընդհանուր



անարդարության դեմ



գ. մի ափից մյուսը «մեսիջ» էր փորձում ուղարկել



դ. մեխանիկական անսարքության արդյունք էր:



 



6. Ինչպե՞ս են անվանում քաղաքական հակառակորդի հետ համագործակցողներին.



ա. օպորտունիստներ



բ. ռեւիզիոնիստներ



գ. կոլաբորացիոնիստներ



դ. ռենեգատներ



 



7. Նշված քաղաքական դեմքերից ո՞վ չի եղել Հիլարի Քլինթոնի գործընկերը.



ա. Սայրոս Վենս



բ. Զբիգնեւ Բժեզինսկի



գ. Էդվարդ Շեւարդնաձե



դ. Ալեքսանդր Արզումանյան



 



8. Նշված երկրներից ո՞րը Եվրամիության անդամ չէ.



ա. Բուլղարիա



բ. Մալթա



գ. Իռլանդիա



դ. Նորվեգիա



 



Առաջին փուլի ճիշտ պատասխաններն էին՝



1 - բ, 2 - բ, 3 - գ, 4 - բ, 5 - գ, 6 - գ, 7 - դ, 8 - գ:



Ցավոք, 1-ին փուլի հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ մի մասնակից: