«Ֆուկուսիմայից» սեւ ծուխ է բարձրանում. աշխատակիցները շտապ տարհանվել են (վիդեո)

«Ֆուկուսիմայից» սեւ ծուխ է բարձրանում. աշխատակիցները շտապ տարհանվել են (վիդեո)
Վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ ռեակտորից սեւ ծուխ է բարձրանում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում կատարելով ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power-ին։ Վերջինս տվյալ պահին դեռ չունի տեղեկություն պատճառների մասին։ Սկսվել է կայանի աշխատակիցների տարհանումը։



Դատելով տեսանյութից, ծխի քանակն ու խտությունը պակասում են, գույնն էլ աստիճանաբար բացվում է։ Փորձագետները հնարավոր են համարում, որ ծուխը լինի այրման հետեւանք, սակայն տեղեկությունների սղության պատճառով պաշտոնական ենթադրություններ չեն անում։



Այս ամենի հետ մեկտեղ, վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ճառագայթման մակարդակը ամբողջ 1.5 անգամ իջել է այն բանից հետո, երբ սկսել է բարձրանալ սեւ ծուխը։

Ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power-ը երկրի բանկերին խնդրել է դրամական օգնություն ցույց տալ. անհարժեշտ է 18 մլրդ դոլար։ Վթարի հետեւանքները վերացնելուց եւ ջերմային էլեկտրակայանները վերանորոգելուց հետո պետք է փակել ծախսերը։ Երկրի մեծագույն բանկերը խոսք են տվել մոտակա մեկ շաբաթվա մեջ քննարկել այդ հարցը, գրում են ԶԼՄ-ները։



Ճապոնիայի կառավարությունը բնական աղետի հասցրած վնասը գնահատում է ավելի քան 300 մլրդ դոլարի չափով։ Կործանարար երկրաշարժը խլել է ավելի քան 9000 մարդու կյանք, եւ ավելի քան 15 հազար մարդ անհայտ կորած է համարվում