Մահացել է Էլիզաբեթ Թեյլորը

Մահացել է Էլիզաբեթ Թեյլորը
Մարտի 23-ին ԱՄՆ-ում մահացել է 79-ամյա դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Այս տարվա փետրվարի սկզբին նա հիվանդանոց էր տեղափոխվել սրտի անբավարարության պատճառով:



2009-ին երկու անգամ «Օսկար» մրցանակին արժանացած դերասանուհին սրտի վիրահատություն էր տարել, որից հետո հաճախ էր հայտնվում հիվանդանոցում: 12 տարեկանից հայտնվելով կինոարտադրությունում՝ հոլիվուդյան աստղը բազմաթիվ կերպարներ է կերտել. հեռուստադիտողի կողմից հատկապես սիրվեց Կլեոպատրան: Այս տարի Հոլիվուդը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Էլիզաբեթ Թեյլորի մասին, որտեղ դերասանուհուն կմարմնավորի Անջելինա Ջոլին կամ Քեթրին Զետա Ջոնսը: