Գողացված ջայլամը տուն է վերադարձել

Գողացված ջայլամը տուն է վերադարձել
Ռումինիայի ֆերմայից գողացված ջայլամը կարողացել է փախչել իրեն առեւանգողներից եւ վերադառնալ իր օրինական տիրոջ մոտ: Կենդանին կարողացել է ինքնուրույն կողմնորոշվել ճանապարհին եւ գտնել իր սիրելի ֆերմայի ճամփան: «Ես արդեն կարծում էի, թե այլեւս երբեք չեմ գտնի նրան, բայց մի առավոտ տեսա, թե ինչպես է մի «փոշու սյուն» մոտենում ֆերմային:



Ջայլամս վազում էր ամբողջ ուժով, երեւի 60 կմ/ժամ արագությամբ»,-պատմել է ֆերմեր Ֆլորին Դյակոնսկին: Ռումինական լրատվամիջոցները չեն հաղորդում, թե թռչունը քանի օր է «գերության» մեջ անցկացրել: Նշենք, որ ջայլամները մեծ արագությամբ վազում են միայն այն դեպքում, երբ մոտեցող վտանգ են նկատում, հնարավոր է, որ առեւանգիչները վազել են թռչունի հետեւից, երբ նկատել են, որ նա փախչում է իրենցից, ինչի արդյունքում էլ գողացված ջայլամն այդքան արագ է գտել իր «տան» ճամփան: