Րաֆֆին այսօր 17:00-ին հայտարարություն է անելու

Րաֆֆին այսօր 17:00-ին հայտարարություն է անելու
Այսօր, ժամը 17-ին, հացադուլի 15-րդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է խոսք ասել՝ ուղղված հասարակությանը: Նրանք, ովքեր այս օրերին հայտնել են իրենց զորակցությունը «Ժառանգության» առաջնորդին, հրավիրվել են Ազատության հրապարակ՝ լսելու: Ոմանց կարծիքով, նա պատրաստվում է հացադուլից դուրս գալու մասին հայտարարություն անել, չնայած «Ժառանգության» անդամները հերքում են դա եւ ասում, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ է ասելու իրենց նախագահը: Երեկ կրկին նրան էր այցելել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, չի բացառվում, որ նա համոզել է դադարեցնել հացադուլը: Իսկ երեկոյան ժամը 19-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի պատվին Ռուբեն Հախվերդյանն է պատրաստվում երգել: