«Penguin Books»-ի գրքերը` «Բյուրոկրատ» գրախանութում

«Penguin Books»-ի գրքերը` «Բյուրոկրատ» գրախանութում
«Բյուրոկրատ» գրախանութից արդեն կարող եք ձեռք բերել աշխարհահռչակ «Penguin Books» հրատարակչության գրքերից: Հիշեցնենք, որ «Penguin Books» հրատարակչությունը 1935թ. հիմնադրել է բրիտանացի Ալեն Լեյնը: Հրատարակչությունը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ առաջին անգամ թողարկելով դասականներին «Գրպանի գիրք» հայտնի շարքով:



Գրքերը փափուկ կազմ ունեին եւ շատ հարմար էին ընթերցանության համար: Հետագայում թողարկվեցին մինչեւ երեսուն տարեկան երիտասարդ գրողների գրքերը, որոնք արդեն ճանաչում ունեին ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, ստեղծվեցին շարքեր` նվիրված ժամանակակից արվեստին ու ժամանակակից գրողներին: «Բյուրոկրատ» գրախանութում կներկայացվի մոտ երեք հարյուր անուն գիրք՝ ինչպես դասականների, այնպես էլ ժամանակակից գրողների ստեղծագործություններ: