Հիմա էլ Կապանում

Հիմա էլ Կապանում
Ապրիլի 27-ին, ժամը 15-15:30-ի սահմաններում Կապանի «Ճանշին» ձեռնարկության ասֆալտի գործարանում, զոդման աշխատանքներ կատարելիս, թթվածնի բալոնի պայթյունից մահացել է 1943թ. ծնված Կապանի բնակիչ Ռուբիկ Սարգսյանը:



Սյունիքի մարզային փրկարարական վարչության տվյալներով, այլ  տուժածներ չկան։ Շտապօգնության աշխատակիցների պատմելով, Ռ. Սարգսյանի մարմինը պայթյունի պատճառով մասերի էր բաժանվել։



Իսկ ապրիլի 26-ին Քաջարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ մահացել է 1, տուժել 3 հոգի։ Նրանք «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ-ի աշխատակիցներ են։ Երեկ ՍՊԸ-ի տնօրեն Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասները կպարզվեն հետաքննությունից հետո:



«Միայն գիտենք, որ թթվածնի բալոն է պայթել։ Նման դեպք` մահացու ելքով եւ վիրավորներով, մեր գործունեության ընթացքում առաջին անգամ է եղել։  Մեր ընկերությունը, բնականաբար, աջակցություն կցուցաբերի տուժածների ընտանիքներին»,-ասաց Վահե Հակոբյանը։