Facebook-յան խումբը՝ սաուդցի կանանց մեքենա վարելու դեմ

Facebook-յան խումբը՝ սաուդցի կանանց մեքենա վարելու դեմ
Facebook սոցիալական կայքում բացվել է նոր խումբ, որի անդամները դեմ են Սաուդյան Արաբիայում կանանց վարորդական իրավունք տրամադրելուն։ Խումբն արդեն ունի 6000-ից ավել անդամներ։ Սաուդցի կանանց վարորդական իրավունք տրամադրելու հակառակորդները կոչ են անում ծեծել այն կանանց, ովքեր ցանկանում են մեքենա վարել։ Այս խումբը ստեղծվել է ի պատասխան մի սաուդցի կնոջ, ով համացանցում տեղադրել էր իր թեսթ-դրայվի տեսանյութերը եւ կոչ արել կանանց հետեւել իր օրինակին։



Տեղի իրավապահները ձերբակալել էին նրան, սակայն նույն օրն ազատ արձակել։ Դրանից հետո Facebook սոցիալական կայքում եւ Twitter միկրոբլոգերի համակարգում անհետանում են վարորդական իրավունք տրամադրող ընկերության էջերը։ Նշենք, որ Սաուդյան Արաբիայում բոլոր կանանց՝ տեղացի, թե օտարերկրացի, արգելվում է մեքենա վարել։