ՀԱԿ-ը կխոսի Կազանից հետո

ՀԱԿ-ը կխոսի Կազանից հետո
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքից դուրս քեֆի էր հրավիրել նախկին քաղբանտարկյալներին՝ նշելու նրանց ազատությունը: Մեզ հասած տեղեկություններով՝ հավաքի ընթացքում քննարկվել է նաեւ ՀԱԿ-ին ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությունը ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ:



Ըստ այդմ՝ որոշվել է, որ քննարկումները դեռ կշարունակվեն, իսկ ՀԱԿ-ն իր տեսակետը հայտարարության առթիվ կհայտնի Սարգսյան-Ալիեւ կազանյան հանդիպումից հետո:



Հիշեցնենք՝  չի բացառվում, որ Կազանի հանդիպման ժամանակ կողմերը համաձայնագիր ստորագրեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: