Մոծակների ձեռքը կրակն են ընկել

Մոծակների ձեռքը կրակն են ընկել
Արարատի մարզի Բանավանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ձկնաբուծության նպատակով նոր արհեստական լճի կառուցման աշխատանքներ են սկսվել: Բնակիչները խոսում են, որ դա պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին: Մարզում նման լճեր շատ կան, որոնց պատճառով, չնայած բնակելի տարածքներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվելուն, հարակից գյուղերում մարդիկ մոծակների ձեռքը կրակն են ընկել: Այս պարագայում, երբ արհեստական լիճը բավականին մոտ է, բանավանցիները մտավախություն ունեն, որ իրենք հատկապես ամռան ամիսներին տնից դուրս գալու հնարավորություն էլ չեն ունենա: