Նման հայտարարությունը պատշաճ չէ

Նման հայտարարությունը պատշաճ չէ
«Անձամբ Ամենայն հայոց կաթողիկոսն Իլյա Երկրորդի հանդեպ հարգանք է տածում եւ հարգում է նաեւ նրա տարիքն ու փորձառությունը»,- երեկ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ մեկնաբանելով վրաց պատրիարք Իլյա Երկրորդի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե՝ «Գարեգին 2-րդը երիտասարդ է, եւ հավանաբար անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի»: Արշակ եպիսկոպոսը նշել է, որ եկեղեցու առաջնորդների հարաբերությունների էթիկայի տրամաբանության մեջ պատշաճ չէ նման հայտարարությունը: