Էլիտար կայֆեր

Էլիտար կայֆեր
Ոչ աշխատանքային օրերին  ՀՀ արտգործնախարարության 55 հոգանոց խումբը Սյունիքում էր: Նախաձեռնությունը նախարարության արհեստակցական միությանն էր:  Նրանք եղան Գորիսի տեսարժան վայրերում, այցելեցին Տաթեւ, Կապանում եղան Վահանավանքում, Բաղաբերդում, Հալիձորի բերդում, շրջեցին քաղաքում: Իսկ երեկոյան Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտեցին Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ Կաշաուսկասի «Երազանքների տունը» տրագիկոմեդիան:



Արհմիության նախագահ Աննա Ավետիսյանի խոսքով՝ անցած տարի Արցախում էին, այս անգամ՝ Սյունիքում: Հետագա տարիներին կլինեն այլ մարզերում: Նպատակը ոչ միայն հանգստանալն է, այլեւ մարզին ծանոթանալը, նրա մշակույթին հաղորդակցվելը: ԱԳ աշխատակիցները մարզի Եղվարդ սահմանամերձ գյուղին նվիրեցին համակարգիչ, որը ձեռք է բերվել արհմիության միջոցներով: