Բյուրոն գերադասեց պաշտոնից

Բյուրոն գերադասեց պաշտոնից
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Գեորգի Պետրոսյանին, իր դիմումի համաձայն, արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Արտգործնախարարի պարտականությունները ժամանակավորապես իրականացնելու է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանը, իսկ Գեորգի Պետրոսյանը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանով նշանակվել է նախագահի խորհրդականի պաշտոնում: 



Հիշեցնենք, որ Գեորգի Պետրոսյանն օրերս ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, եւ մամուլում շրջանառվում էր, որ նա հրաժարական է տալու ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնից, թեեւ ՀՅԴ-ից ասում էին, որ դա պարտադիր չէ: