Չորս հոգի մահացել են

Չորս հոգի մահացել են
Հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի  բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.40-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը եւ վարորդի տվյալները պարզվում են) Սևան-Երեւան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է 1938 թ. ծնված Ժորժիկ Բադալյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային:



Պատահարի հետեւանքով Ժ. Բադալյանը եւ ուղևորներ Լարիսան (մնացած տվյալները ճշտվում են), 11-ամյա Անի Իսպիրյանը եւ Աստղիկ Բադալյանը (մնացած տվյալները ճշտվում են) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ` 1968 թ. ծնված Վարդան Կարապետյանը, 2004 թ. ծնված Ռազմիկ եւ Արգիշտի Բադալյանները (մնացած տվյալները ճշտվում են) եւ 1980 թ. ծնված Աիդա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Պատահարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:



Կատարվում է նախաքննություն: