Բռնության դեպք զորամասում

Բռնության դեպք զորամասում
2011 թ. հուլիսի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազություն, իսկ պատճենը նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում զինծառայողի նկատմամբ ծեծի, բռնությունների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:



Իր որդու իրավունքների պաշտպանության համար կազմակերպություն դիմել է Ռ. Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու ձեռքին հեռախոս տեսնելով, վերցրել է այն եւ հրամայել որպես պատիժ փորի վրա կատարել վարժություն:



Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի:



ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է զինվորական դատախազություն՝ պահանջելով գործի առընչությամբ հարուցել քրեական գործ եւ հաղորդման վերաբերյալ կայացրած որոշումը տրամադրել կազմակերպությանը:



Կից ներկայացվում է ՀՀ զինվորական դատախազությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված գրությունը: