Քննությունը շարունակվում է

Քննությունը շարունակվում է
Հուլիսի սկզբին մի զարհուրելի դեպք էր տեղի ունեցել՝ 27-ամյա Հերմինե Բարսեղյանն իր նորածին դստերը նետել էր Որոտան գետը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Հիշեցնենք, որ աղջիկն ամուսնացած չի եղել, ծննդաբերել է տանը եւ հաջորդ օրը գիշերը երեխային նետել  գետը: Նրա պատմելով՝ երեխան մահացած է ծնվել, սակայն նախնական տարբերակով ենթադրվում է, որ նորածինը մահացել է, քանի որ մայրը չի կտրել պորտալարը, ինչը բերել է շնչարգելության:



Գործով քննիչ Արա Ջավադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շտապել պետք չէ: «Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, արդյունքները 10-15 օրից պարզ կլինեն: Միայն դրանից հետո կարող ենք հստակ ասել, թե ինչ է եղել»: Հերմինեի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել. գործի քննությունը շարունակվում է: