Տեսանյութի հեղինակին ծեծել են

Տեսանյութի հեղինակին ծեծել են
«Խոսքի իրավունք» միավորումը տեղեկացնում է, որ Վերնիսաժում տիրող գողական բարքերի վերաբերյալ նախօրեին YouTube-ում տեղադրված տեսանյութի հեղինակը` Վարուժան Սահակյանը, այսօր առավոտյան ծեծի է ենթարկվել:



«Դիմելով ոստիկանություն` նրան հայտնել են, որ ծեծի մեղադրանքով իր դեմ դիմում է ներկայացվել սկանդալային տեսանյութի մեջ հայ կնոջն անվայել պահվածք դրսևորող Վերնիսաժի մեկ այլ վաճառող Աննայի կողմից:



Վարուժան Սահակյանը որակում է տեղի ունեցածը որպես շինծու մեղադրանք: Երիտասարդն այժմ գտնվում է Ոստիկանության կենտրոնի բաժնում»,- ասվում է միավորման տարածած հաղորդագրությունում: