Հարսը մահացել է սկեսրայրի թունավորած ձմերուկից

Հարսը մահացել է սկեսրայրի թունավորած ձմերուկից
Դեռեւս այս ամսվա սկզբին Արմավիրի ոստիկանությունում հաղորդվել էր 22-ամյա Էլյա Մամոյանի կողմից իրենց տանը սխալմամբ թունաքիմիկատով մշակված ձմերուկ ուտելու, թունավորվելու եւ նույն օրը «Մեծամոր» բժշկական կենտրոնից Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելիս` ճանապարհին մահանալու մասին:



Մեկնած օպերատիվ խմբին Էլյա Մամոյանի սկեսրայրը` 51-ամյա Ամո Խ.-ն, հայտնել էր, որ Էլյա Մամոյանը հուլիսի 31-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, տանը պատահաբար կերել է միջատների համար պատրաստված թունաքիմիկատով մշակված ձմերուկը:



Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էլյա Մամոյանի սկեսրայրը  հուլիսի 27-ին ճանճերին սատկացնելու նպատակով կտրատել է մի քանի ձմերուկ, մշակել թունաքիմիկատով ու դրել պատշգամբում, ինչի մասին չի զգուշացրել ոչ ոքի, հարսն էլ կերել է նշված ձմերուկից եւ օգոստոսի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: