Խորովածի փառատոնին կմասնակցի նաեւ Արմեն Ջիգարխանյանը

Խորովածի փառատոնին կմասնակցի նաեւ Արմեն Ջիգարխանյանը
Սեպտեմբերի 17-18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում երրորդ անգամ տեղի է ունենալու խորովածի փառատոնը: Այս միջոցառման նախաձեռնողը Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն է, որն աշխատանքից ազատվեց մոտ մեկ տարի առաջ, երբ իր ղեկավարած համակարգում կենսաթոշակների յուրացման փաստեր հայտնաբերվեցին: Մեր տեղեկություններով, տեւական բացակայությունից հետո վերադառնալով արտերկրից՝ այս տարի էլ է նա ձեռնամուխ եղել փառատոնի կազմակերպմանը:



Այն նվիրված է Անկախության 20-ամյակին, ուստի առավել մեծ շուքով են պատրաստվում անցկացնել, քան նախորդները: Մեր տեղեկություններով, փառատոնին մասնակցելու է նաեւ Արմեն Ջիգարխանյանը, որը համարվում է խորովածի լավագույն արարողության հեղինակը՝ «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում խաղացած դերում:



Հայ դերասանին նաեւ հաճելի անակնկալ է սպասվում՝ Ախթալայում այս օրերին պատրաստվում է նրա հուշարձանը՝ այդ ֆիլմի հերոսի մարմնավորմամբ: Արձանի հեղինակը Ռաֆայել Ջավախյանն է՝ արձակագիր Լեւոն Ջավախյանի եղբայրը: