ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը

ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը
Գիտության եւ կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջև:



Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության և կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը, այդ թվում շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս հստակ կանոնակարգված չեն:



Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է  ՀՀ գիտության և կրթության նախարարությանը մշակել և օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն և կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում: Միևնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու և նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով:



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին