Ռեժիսորի աչքի փոխարեն տեսախցիկ է

Ռեժիսորի աչքի փոխարեն տեսախցիկ է
Կանադացի ռեժիսոր Ռոբ Սփենսը, ով զրկվել է մեկ աչքից, վավերագրական ֆիլմ է նկարահանել մարդու «կիբորգացման» մասին: Ռոբ Սփենսը մի քանի տարի առաջ իր արհեստական աչքի մեջ փոքրիկ տեսախցիկ է տեղադրել։ Հենց այդպես է ծնվել Eyeborg նախագիծը, որի անվանումն իրենից ներկայացնում է անգլերեն eye ու cyborg բառերի համադրությունը: Աէրոտիեզերական ինժեներ Կոստա Գրամատիսը ռեժիսորի արհեստական աչքի մեջ տեղադրել է 3,2 միլիմետրանոց OmniVision 328×258 տեսախցիկ, որն ունի փոքրիկ PowerStream մարտկոց, ինչպես նաեւ անլար հաղորդիչ: Առաջին անգամ Ռոբ Սփենսն իր աչք-տեսախցիկով փորձնական նկարահանել է կարճամետրաժ մի ֆիլմ: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: