Բարակ Օբաման գարեջուր է եփում Սպիտակ տանը

Բարակ Օբաման գարեջուր է եփում Սպիտակ տանը
Օբաման եւս մեկ անգամ մտավ պատմության մեջ՝ դառնալով առաջին ամերիկյան նախագահը, ով Սպիտակ տանը սեփական գարեջուրն է եփում: Գարեջուրը պատրաստվում է մինի-արտադրամասում, որի սարքավորումների գնումն ու տեղադրումը նախագահն ապահովել է անձնական միջոցներով: Խմիչքը կոչվում է White House Honey Ale.  բաղադրամասերից մեկը մեղրն է՝ Սպիտակ Տան մեղվափեթակներից: Նախագահական գարեջուրն առաջին անգամ ճաշակելու պատվին է արժանացել պատերազմի հերոս, սերժանտ Դակոտա Մեյերը: Գարեջրի առաջին 90 շիշն ուզում էին նաեւ մատուցել հյուրերին Սպիտակ Տան ընդունելություններից մեկի ժամանակ: Սակայն նախագահական էյլը սեղաններից հավաքեցին վերջին պահին՝ հիշելով, որ Օբաման գարեջրի արտադրության համար համապատասխան արտոնագիր չունի: