Ցավազրկողներ՝ շիզոֆրենիայի դեմ

Ցավազրկողներ՝ շիզոֆրենիայի դեմ
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա գործազուրկ երիտասարդի՝ «Նուրոֆեն» ցավազրկողի տուփերի մեջ շիզոֆրենիայի եւ ընկնավորության դեմ դեղամիջոցներ դնելու մեղադրանքով:



Սաբոտաժը հանգեցրել է նրան, որ «Նուրոֆեն» արտադրող Reckitt Benckiser ընկրությունը ստիպված է եղել օգոստոսի վերջին դեղատներից ետ վերադարձնել Բրիտանիայի ողջ տարածքով առաքված դեղամիջոցը: Շիզոֆրենիայի դեմ դեղահաբեր են ընդունել ցավից ազատվել փորձող երկու մարդ, սակայն դա որեւէ բացասական հետեւանքների չի հանգեցրել: