Փառապանծ բանակի թերսնված զինվորները

Փառապանծ բանակի թերսնված զինվորները
Այս խեղճուկրակ, կանգնելուց հոգնած զինվորները մեր փառապանծ հայկական բանակի զինվորներն են: Նրանց տեսքից երեւում է, որ ֆիզիկապես թույլ են, թերսնված ու չմարզված: Իսկ պատահարները, որ բանակում ու նրա շուրջ կատարվում են, ավելի ողբերգական են դարձնում իրավիճակը: Երեկ էլ Երեւան-Գյումրի ճանապարհի 64-րդ կիլոմետրին՝ Իրինդ գյուղի մոտ վթար է տեղի ունեցել. «ԲՄՎ» մակնիշի մեքենան  շրջվել է, բախվել ծառին: Իսկ մեքենայում եղել են 2 հորեղբոր տղաներ՝ զինծառայող19-ամյա Սերյոժա Մելքոնյանը եւ 22-ամյա Ավետիք Մելքոնյանը, որոնք մահացել են: