Լեւոն Զուրաբյանի ելույթը ՀԱԿ սեպտեմբերի 30-ի հանրահավաքին

Լեւոն Զուրաբյանի ելույթը ՀԱԿ սեպտեմբերի 30-ի հանրահավաքին
Մի դիտարկում. այս  իշխանության ոչ լեգիտիմության լավագույն  ապացույցներից մեկն այն է, որ 3.5 տարի շարունակ ճանապարհները փակում են: Դա նշանակում  է, որ այս ռեժիմը վախենում է սեփական  ժողովրդից եւկարող է կառավարել  միայն անվտագության եւ ոստիկանության  բռնաճնշումների միջոցով:



Մենք շատ ենք  սպասել այս պահին: 2008 թվականի օգոստոսի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագրում հրապարակվեց դեպի ժողովրդավարություն անցման մեր առաջարկած ճանապարհային քարտեզը. հանրահավաքների եւ երթերի ազատության, ներառյալ Ազատության հրապարակում հանրահավաքներ ացկացնելու իրավունքի վերականգնում - քաղբանտարկյալների ազատություն - դրանից հետո երկխոսություն իշխանությունների հետ - եւ վերջապես, Հայաստանում ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված եւ նրա առջեւ հաշվետու իշխանության ձեւավորում` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով:



Այսօր վերջապես եկել է այն պահը, երբ մենք պետք է իրագործենք այս ճանապարհային քարտեզի վերջին եւ միգուցե ամաենակարեւոր հատվածը: Մենք շատ ենք սպասել այս պատմական պահին: Սպասել ենք, որովհետեւ առանց հավաքների իրավունքի լիարժեք վերականգնման հնարավոր չէր ապահովել ժողովրդի`Սհամանադրությամբ նախատեսված ժնշումների ամբողջ զինանոցը:



Սպասել ենք, որովհետեւ մինչեւ մեր ընկերները գտնվում էին բանտերում, նրանք իրականում այս իշխանությունների պատանդներն էին, եւ մեր ձեռքերը ինչ-որ տեղ կապված էին: Հետո պասել ենք, քանի որ իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել լուծել ժողովրդի պահանջները բանակցությունների միջոցով: Այդ հնարավորությունն էլ, սեպտեմբերի 30-ին այլեւս կարելի է սպառված համարել:



Ուստի այլեւս մենք սպասելու ոչինչ չունենք, եւ մեր առաջնային նպատակը, որի համար ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, դառնում է Հայաստանում շուտափույթ կերով լեգիտիմ իշխանության ձեւավորումը:



Ցանկանում եմ անդրադառնալ  այս կապակցությամբ մեկ կարեւոր  հարցի: Քանի որ մենք շարունակ խոսում ենք օրինակարգ իշխանության ձեւավորման եւ արտահերթ ընտությունների մասին, շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվի, որ մենք դնում ենք զուտ իշխանության հարց: Իրականում խնդիրը բոլորովին այլ է: Հայաստանում հաստատվել է քրեա-օլիգարխիք մի կեղեքիչ համակարգ, որի միակ նպատակն է մի քանի իշխանավոր օլիգարխների հարստացումը իրավազուրկ ժողովրդի հաշվին: Այդ մի քանի իշխանավոր օլիգարխները բառիս բուն իմաստով ժողովրդի ձեռքից առեւանգել են պետական կառավարման մեքենան, եւ հաստատելով ապօրինի մոնոպոլիաներ եւ հարկային եւ մաքսային արտոնություններ, ամբողջությամբ ենթարկեցրել այն սեփական գերշահությների ապահովման նպատակին:



Նրանք ոչնչացրել են տնտեսական մրցակցությունը, խլել այլոց սեփականությունը, ըստ էության թույլ չեն տալիս ժողովուրդը ինքնուրույն ստեղծագործի եւ աշխատի: Սա է տնտեսական անկման, թանկացումների, համատարած աղքատության եւ բարոյազրկման, եւ այդ ամենից բխող արտագաղթի հիմնական պատճառը: Այս փչացած, ճորտատիրական համակարգը բավականին խոր արմատներ է տարածել, ամեն օլիգարխի շուրջ ստեղծելով փոքր մի պետություն պետության մեջ, իր սափրագլուխների բանդաներով, գաղտնալսող անվտագության ծառայություններով, մարդկանց ահաբեկելու եւ ստորացնելու հնարավորություններով:



Այս հակապետական եւ հակաժովրդական համակարգը ջարդելու համար անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը, սոցիալական բոլոր շերտերը ոտքի կանգնեն: Հաջողության հասնելու միակ երաշխիքը զանգվածային դեմոկրատական շարժումն է, որում կհամախմբվեն հասարակության բոլոր առողջ ուժերը:



Այս է մեր պայքարի  իմաստը: Մենք այսօր ունենք այդ պատմական գործը կատարելու բացառիկ շանս եւ չունենք այդ շանսը կորցնելու որեւէ բարոյական իրավունք: Սա Հայ Ազգային Կոնգրեսի պայքարը չէ, սա համազգային խնդիր է: Ուստի մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ով մի գուցե եւ չեն համակրում Հայ Ազգային Կոնգրեսին, բայց տեսնում են այս չարիքի հաղթահարման անհրաժեշտությունը, մի կողմ դնել քաղաքական հակասությունները եւ միանալ այստեղ հավաքված ժողովրդին: Զանգահարեք ձեր ընկերներին եւ ծանոթներին:



Մենք այսօր ազգովին որոշումներ ունենք կայացնելու, որոնք կատարյալ հստակություն են մտցնելու մեր անելիքների մեջ: Կոչ եմ անում բոլոր նրանց ով դեռ հրապարակում չէ կամ, լինելով Երուանում, դիտում է մեր հանրահավաքը օնլայն, անմիջապես միանալ մեր հանրահավքին` պատմական այս գործընթացին անմիջական մասնակից դառնալու համար: