Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 5-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 5-ի համարում

Հայաստանի առաջին նախագահը երրորդ նախագահին հրապարակավ մի բան խնդրեց՝ բացել Ազատության հրապարակի մերձակա տարածքի զուգարանները:



Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի փլուզումն անակնկալ չէր. պարզապես գործում «ատկատ» չկար:



«Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի համոզմամբ, իր որդիները բանդայի անդամ չեն ու ձերբակալվել են կուսակցական խաղերի արդյունքում:



«Ինչո՞ւ Մեղրին ինքն իրենով չդարձնել Ազատության հրապարակ, այսինքն՝ ինչո՞ւ չարտահանել Ազատության հրապարակը, երբ ընտրություններից անցել է 3,5 տարի…»,-հարցնում է Մհեր Արշակյանը:



Ինչ է կատարվում «Արմենպրես» լրատվական գործակալությունում. նախկին եւ ներկա արմենպրեսականները դժգոհ են տնօրեն Հրայր Զոլյանից, որն աշխատակիցներից, ցավոք, միայն շնորհակալությունն էր ակնկալում:



Հայաստան-Մակեդոնիա հավաքականների խաղի նախօրեին բոլորը վերլուծում են ու կանխատեսումներ անում:



Հայ կնոջ հնարամտությունը, բանդայի անդամները քրեական աշխարհում հայտնի դեմքեր էին՝ այս եւ այլ թեմաների մասին ավելի մանրամասն հոկտեմբերի 5-ի «Հրապարակ»-ում: