Մեդվեդեւի որդին նկարահանվել է «Երալաշում»

Մեդվեդեւի որդին նկարահանվել է «Երալաշում»
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որդին նկարահանվել է «Երալաշ» կինոօրագրի 2 սերիայում, սակայն ռուսաստանցիներից քչերն են նրան ճանաչել: Իլյա Մեդվեդեւի` որպես գլխավոր հերոսի մասնակցությամբ «Երալաշի» սերիաներն արդեն 3-4 տարի ցուցադրվում են ռուսական հեռուստաալիքներով: Իլյան 16 տարեկան է, սովորում է ՌԴ հեղինակավոր ճեմարաններից մեկում, նրա լուսանկարները հազվադեպ են հայտնվում մամուլում:



«Երալաշում» նա հայտնվել է քասթինգի միջոցով: Այդ ժամանակ Իլյայի հայրը դեռեւս Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալն էր: Իլյան բավականին համոզիչ է խաղացել իրեն հանձնարարված կերպարների դերերը եւ սիրվել հեռուստադիտողների կողմից, որոնց մեծամասնությունն անգամ չէր կարող գուշակել, որ հեռուստաէկրանից իրենց զվարճացնողը նախագահի որդին է:



Ներկայումս Իլյան սովորում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, սիրում է ֆուտբոլ եւ համակարգիչ, ինչպես նաեւ «Linkin Park» խմբի երգերը: Նա ընդհանրապես ռոք երաժշտության մեծ սիրահար է: