Երեխան պետք է ապրի ընտանիքում

Երեխան պետք է ապրի ընտանիքում


2011 թվականի հոկտեմբերի 22-26-ն Երեւանում տեղի կունենա Մանկապատանեկական ֆիլմերի 7-րդ փառատոնը, որը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին: Ինչպես փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը հայտնեց, ծրագրում ընգրկվել է 98 ֆիլմ` ավելի քան 35 երկրներից: Իրականացվելու են մի քանի ծրագրեր, որոնց նպատակն է երեխաներին ցույց տալ, որ իրենք, գտնվելով մանկատներում կամ հատուկ գիշերօթիկ դպրոցներում, միայնակ չեն:


«Ես իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ առաջին անգամ կիրականացվեն «Երեխան պետք է ապրի ընտանիքում» եւ «Ամեն ինչ երեխաների կողմից» ծրագրերը: «Արդեն 40 երկրներից հայտեր ենք ստացել, եւ այս ծրագիրը կդառնա շարունակական: Այն իրականացնում է կրթական, մշակութային եւ սոցիալական գործոններ, որոնց միջոցով կփորձենք մոտ գտնվել երեխաներին»,- ասաց Նունե Մանուկյանը:



Նա հայտնեց նաեւ, որ հոկտեմբերի 25-ին կկայանա «Երկրի օր» ծրագիրը, որը նվիրված է Ճապոնիային եւ կկրի «Ճապոնիայի օր Հայաստանում»


խորագիրը: «Որոշեցինք առաջինը Ճապոնիան ներկայացնենք, որովհետեւ արեւն այնտեղից է ծագում: Ճապոնիան ունի շատ հարուստ մշակույթ եւ տեսնենք, թե մեր փոքրիկներն ինչպես կպատկերեն այդ երկիրը»,- հայտնեց փառատոնի նախագահը:


Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ամեն տարի, եւ ամեն անգամ կներկայացվի նոր երկիր: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, «Նվիրում» խորագրով համերգ


եւ ճապոնացի հանրահայտ մուլտիպիկլատոր, ռեժիսոր Գորո Միյազակիի «Հեքիաթներ երկրային ծովերից» ֆիլմի ցուցահանդեսը:




Ռուբինա Սաֆարյան