Ժամանակակից մանկական գրքերը՝ գերմանացիների աչքերով

Ժամանակակից մանկական գրքերը՝ գերմանացիների աչքերով
Շուտով «Գյոթե» ինստիտուտը Թրոիզդորֆի նկարազարդ գրքերի թանգարանի հետ միասին կներկայացնի 13 գերմանական մանկական պատկերազարդ գրքերի ցուցահանդեսը: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու մանկական պատկերազարդ գրքերի՝ գերմանացի գրողների ու նկարիչների ստեղծագործություններին:



Նշենք, որ բացի աշխարհահռչակ գրողների գործերից, կներկայացվեն նաև երիտասարդ արվեստագետների գործերը: Ըստ «Գյոթե» ինստիտուտի գերմանական սրահի ղեկավար Ժաննա Գաբրիելյանի՝ «Այս գերմանական մանկական գրքերը բացում են երեխաների առջև կյանքը: Պատկերազարդ գրքերը ոչ միայն փոքրերի համար են, այլև մեծահասակների: Սրահից հիմանականում օգտվում են գերմանական դասընթացներ ունեցող երեխաները: Նրանց թիվը հասնում է մոտ 500-ի: Իսկ առհասարակ ընթերցողների թիվը հասնում է 1000 հոգու»,- ասաց տիկին Գաբրիելյանը՝ հավելելով, որ  ընթերցասրահում ընթերցողին տրամադրվում է տաբեր ոլորտներից գրքեր:



Գոհար Փեփոյան