Խոսքային ներկայացումները լինեին պարայինի մակարդակին

Խոսքային ներկայացումները լինեին պարայինի մակարդակին
«Գիսանե» փառատոնի երիտասարդ դերասանները փորձեցին յուրովի մեկնաբանել «սեր» կոչվածը: Այսօր Գոյ թատրոնում տեղի ունեցավ «Կյանքի հինգ մասնիկներ» ներկայացումը, որի ռեժիսորն էր Անի Աբրահամյանը: Ներկայացումը պարային մեկնաբանությամբ մատուցվեց` ուղղորդվելով մինիմալիստական երաժշտությամբ:



Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Կարապետյանի խոսքերով` հիանալի ներկայացում էր. ««Գիասանե» փառատոնը փայլում է իր  մտածողությամբ, տեսակով, բազմազանությամբ: Որոնումների մի ճանապարհ է սա: Այս պահին բացի մասին չեմ կարող խոսել: Հոյակապ, ազատ թեմա է. սա մարդկության սկիզբն է, ճշմարիտ և ազատ ապրելու իմաստը»:



Հանձնաժողովի անդամ Ա. Հեքեքյանը չէր դժգոհում ներկայացումից: Ըստ նրա` բեմադրիչը կարողացել է ճիշտ բեմադրել, ուստի. «Կցանկանայի, որ Հայաստանում խոսքային ներկայացումը լինի պարայինի մակարդակին, քանի որ մեր թե´ դասախոսների, թե´ ուսանողների խոսքի մակարդակը շատ ցածր է»:



Գոհար Փեփոյան