Շարունակում են դիմադրել

Շարունակում են դիմադրել
Շվեյցարահայ համայնքից մեզ հասած տեղեկություններով` չնայած Ամենայն հայոց կաթողիկոսն անցյալ ամիս Փարիզում ընդունել է հոկտեմբերի 2-ին Ընդհանուր անդամական ժողովի որոշումը` լուծարելու Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը, մինչ այժմ եկեղեցու նոր խորհուրդ դեռ չկա, այն հնարավոր չի լինում ձեւավորել համայնքում առկա լարվածության պատճառով:



Հիշեցնենք, որ Մայր Աթոռն անտեսեց Ժնեւի Սբ. Հակոբ եկեղեցու անդամական ժողովի դիրքորոշումը, որը հակադրվեց Էջմիածնի կողմից Շվեյցարիայում եկեղեցական թեմ հիմնելու եւ նոր հոգեւոր հովիվ նշանակելու որոշմանը: