Դուռը բացեցին

Դուռը բացեցին
Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է Հովիկ Ազոյանի եւ Արսեն Գրիգորյանի նոր՝ «Դուռը բաց» ֆիլմի պրեմերիան: Ֆիլմի ռեժիսոր Ավագ Ավագյանը, պարզվում է՝ բավականին բարդ ու խճճված ֆիլմ է նկարահանել, եւ ֆիլմի պրեմիերային մասնակցած անձինք չեն կողմնորոշվել՝ այն բարդ է, քանի որ գեղարվեստական արժեք ունի եւ դժվա՞ր է միանգամից ընկալել, թե՞ բարդ է, որ գեղարվեստական արժեքի բացակայությունը չզգան: Խառնաշփոթ իրավիճակներով ու շատ երկխոսություններով լի ֆիլմը դիտողները կարծում են, որ շատ բան ընդօրինակել են Կուստուրիցայի ֆիլմերից: Ամեն դեպքում, ֆիլմի դիտումից հետո դահլիճը լուռ է եղել ու շփոթված: Մեր տեղեկություններով, հեղինակները պատրաստվում են ինչ-որ շտկումներ անել նախնական տարբերակի վրա եւ մի քիչ կրճատել, քանի որ ֆիլմի տեւողությունը շատ երկար է: