Խնդրանք գծատերերին եւ վարորդներին

Խնդրանք գծատերերին եւ վարորդներին
Հաշվի առնելով փաստը, որ տևական ժամանակ է, ինչ  քաղաքային իշխանությունները չեն կարողանում  կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երևանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներով որոշեցինք բաց նամակով դիմել Երևան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին և երթուղի դուրս եկող վարորդներին: 



Հարգելի գծատերեր և վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ և պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստացած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով խնդրում ենք.



  • Պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում


  • Վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին


  • Աշխատանքի վերցնել սափրված և կոկիկ վարորդների, որոնք նաև մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում


  • Առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձևով հասնել աշխատանքի կամ դասի


  • Չծխել տրանսպորտում և ամեն պահ գիտակցել, որ ուղևորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է:




 



Ցավում ենք, սակայն հերթական անգամ ստիպված ենք հույսներս դնել լոկ հայրենասիրության և անհատի բարի կամքի վրա: