Ժողովրդի պահանջով

Ժողովրդի պահանջով
Ուրբաթ օրը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր «Զվարթնոց» ռեստորանային համալիր էր հրավիրել հայրենի Զվարթնոց գյուղի բնակիչների՝ նրանց հետ խորհրդակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու խնդրի շուրջ: Թեեւ Հակոբյանը հրավիրած է եղել 400 համագյուղացիների, սակայն միջոցառմանը ներկա է գտնվել 600-ից ավելի մարդ: «Նրանք ոչ թե կողմ էին իմ առաջադրմանը, այլ իրենք էին պնդում, որ անպայման առաջադրվեմ, ասելով, որ դա իրենց պահանջն է»,-երեկ մեզ փոխանցեց Հակոբյանը: Հիշեցնենք, որ խոսքը թիվ 19 ընտրատարածքի մասին է, որտեղ ՀՀԿ-ն պաշտպանում է ՀՀԿ անդամ, ԵԿՄ վարչության անդամ Սեյրան Սարոյանին: Հակոբ Հակոբյանը եւս ՀՀԿ անդամ է: