Քննարկվում են լարված հարաբերությունները

Քննարկվում են լարված հարաբերությունները
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս օրերին քննարկվում են վարչական շրջանի ԲՀԿ-ական ղեկավար Արայիկ Քոթանջյանի եւ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի լարված հարաբերությունները: Ըստ շրջանառվող լուրերի, Միհրան Պողոսյանն այդ տարածքում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է նշանակել ոմն Գեւորգի, որը նրա աջ թեւն է եւ ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին» սուպերմարկետների ցանցում «նայողի» դեր է կատարում: Միհրան Պողոսյանը խոստացել է, որ եթե Գեւորգն իրեն արդարացնի, ինքն օգնելու է նրան ընտրություններից հետո Քանաքեռ-Զեյթունի թաղապետը դարձնելուն: